ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը տեսնում է` Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ Հրվ. Կովկասը դարձնում է եռացող կաթսա և չի կարող անտարբեր լինել

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ անկասկած Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահյանի և Թուրքիայի պաշտոնյաների հանդիպումների օրակարգում նաև քննարկվել է Կովկասյան տարածաշրջանի՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի վերաբացման հարցերը

Անցած շաբաթ Լիբանան և Սիրիա կատարած այցից հետո Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հունվարի 18-ին մեկնեց Անկարա, որտեղ ի թիվս այլ հանդիպումների, հանդիպեց նաև  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի  հետ: Իրանական ԶԼՄ-ները  հաղորդում են, որ  հանդիպմանը քննարկվել է Իրանին և Թուրքիային հետաքրքրող երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
 
Հետաքրքիր է սակայն, թե որոնք են եղել այս հանդիպումների հիմնական հարցերը և արդյոք այդ քննարկումները չեն  առնչվում Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի միջև առկա որոշ քաղաքական և աշխարհաքաղաքական տարաձայնություններին ու մոտեցումների որոշակի հակասություններին՝ հատկապես կապված Սիրիայի հյուսիսային տարածքներրում Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի հերթական ռազմական տեղաշարժերն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից վերջերս արված հայտարարությունի հետ՝  Սիրիայի Նախագահ Բածար Ասադի հետ հանդիպման կապակցությամբ:
Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝  անկասկած Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահյանի և Թուրքիայի պաշտոնյաների  հանդիպումների օրակարգում նաև քննարկվել է Կովկասյան տարածաշրջանի՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի վերաբացման հարցերը. «Ինչպես իրանական լրատվականներն են հաղորդում՝  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի՝ Թուրքիա կատարելիք այցի և երկու երկրների հարաբերությունների բարձրագույն խորհրդի ութերորդ հանդիպման անցկացման շուրջ։ Սակայն ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հավանաբար չի մեկնի Թուրքիա, քանի որ թվում էր, թե  Սիրիայի և այլ սահմանային հարցերի շուրջ չկա ընդհանուր համաձայնություն ու կոնսենսուս Իրանի և Թուրքիայի միջև: Սակայն ինչպես հայտնի դարձավ Ամիր Աբդոլահյանի հետ Անկարայում ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարելով Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարելավելու և խորացնելու պատրաստակամության մասին, հույս է հայտնել, որ մոտ ապագայում իր երկրում հյուրընկալելու է Իրանի նախագահին։ Ինչպես հայտնի է՝ Իրանը և Թուրքիան լուռ տարաձայնություններ ունեն մի շարք տարածաշրջանային և սահմանային հարցերի շուրջ  տարածաշրջանային շատ հարցերում՝ ներառյալ Եմենում, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների, Պաղեստինի խնդրին աջակցելու, Թեհրանի, Բաքվի և Երևանի միջև եռակողմ երկխոսության և Կովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման շուրջ: Դրան ավելացել է նաև վերջերս Թուրքիայի կողմից Արաքս գետի հովտում Թուրքիայի և Իրանի սահմանային տարածքներում Արաքս գետի վրա ամբարտակ կառուցելու հարցը, որը խիստ սահմանափակում է Իրանի ջրային և էներգետիկ ռեսուրսները, ինչը կարող է լուրջ հակամարտության առարկա դառնալ երկու երկրների հարաբերություններում։ Այս թեման նույնպես քննարկվել է Իրանի արտգործնախարար Աբդոլահյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ»։
 
Մյուս կարևոր հարցը, ըստ մեր զրուցակցի,  Թուրքիայի նկրտումներն են Մերձավոր Արևելքում՝ որպես էներգակիրների՝ հատկապես նավթ ու գազի խոշոր հաբ դառնալու այդ երկրի անթաքույց ձգտումները, որի մի կողմում կանգնած է Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանը, իսկ մյուս անկյունում՝ հիմնականում Ռուսաստանը, որը փորձում է Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից իր երկրի դեմ սահմանված տնտեսական և էներգետիկ պատժամիջոցները շրջանցելու և եվրոպական շուկաներում իր գազն ու նավթը հասանելի դարձնելու նպատակով ռուսական գազը և նավթը Ադրբեջանականի կեղծ բրենդով Թուրքիայի միջնորդությամբ վաճառել եվրոպական հաճախորդներին.«Դրա  շուրջ, ըստ երևույթին, գաղտնի համաձայնություն է կայացել եվրոպական որոշ պետությունների հետ: Այս նախագիծը հաջողությամբ պսակվելու դեպքում, անկասկած, անտեսվում կամ ուղղակիորեն վտանգվում են Իրանի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, էներգետիկ անվտանգությունն ու բնապահպանական այլ կարևոր հարցերը, որոնց վերաբերյալ Թեհրանը չի կարող անտարբեր լինել: Իրան-Թուրքիա լարված հարաբերությունների այլ բաղադրիչներից կարող ենք համարել նաև Սիրիայի ճակատագիրը և Կովկասյան տարածաշրջանում, մասնավորապես  Արցախում ստեղծված խիստ բարդ ու անելանելի հումանիտար և աշխարհաքաղաքական հանգույցը, ընդ որում ոչ պակաս ապակառուցողական դերակատարում ունի Թուրքիան և այդ առումով աջակցում է Ադրբեջանի սադրիչ քայլերին տարծաշրջանը եռացող կաթսայի վերածելու համար: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի կողմից հովանավորվող Իլհամ Ալիևի ռեժիմը և  Բաքվի կառավարության այս գործողությունները կարող են վնասել Իրանի և Ադրբեջանի երկկողմ, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի հարաբերությունները»,-նկատեց նա։
Սահակ Շահմուրադյանի դիտարկմամբ՝  նույն մոտեցումը կա նաև Սիրիայի մասով, որտեղ Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումները կռվում են Իրանի դաշնակից Բաշար Ասադի կառավարության պետական ուժերի դեմ և շարունակում են ապակայունացնել այդ երկրի հետպատերազմյան համեմատական կայուն իրավճակը.«Իրանի հասցեին կեղծ մեղադրանքներ հնչեցնելը, ինչպիսիք են իբր Իրանի բանակի կողմից Ադրբեջանի Հանրապետության վրա հարձակվելու փորձը, թմրանյութերի առևտուրը, Արաքս գետի վրա Թուրքիայի կողմից ամբարտակ կառուցելու և այս կապակցությամբ Իրանի ջրային ռեսուրսների անվտանգության խափանումը, Արցախում ստեղծված իրավիճակում Թուրքիայի անմիջական ցուցաբերած աջակցությունը Ադրբեջանին և Լաչինի միջանցքի փակման հարցի հանգուցալուծումը, և Քրդերի ու Սիրիայի հարցերը և Թուրքիայի կողմից տարածաշրջանում էներգակիրների՝ հատկապես գազի հաբ դառնալու Էրդողանի նկրտումները մյուս դեպքերն են, որ թվում է թե Անկարա կատարած այցի ընթացքում Ամիր Աբդոլահյանի և Թուրքիայի իշխանությունների քննարկման առարկա են դարձել»,-եզրափակեց նա։
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: